29 մայիսի 2013 - 19:04 AMT
Սողանք՝ Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհին

ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ ժամը 19։22-ի սահմաններում հորդարատ անձրևների հետևանքով Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհի 23-րդ կմ-ի վրա մոտ 9մx7մ մակերեսով սողանք է առաջացել, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհը:

Սարուշենի ՀՓՋ փրկարարները հետախուզական աշխատանքներ կատարելուց հետո պարզել են, որ ճանապարհի մաքրման համար անհրաժեշտ է տեխնիկա: «Արցախուղի» ՓԲԸ աշխատաակիցները հատուկ տեխնիկայով ժամը 22։00-ին սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները և արդեն կեսգիշերն անց՝ ժամը 00։07-ին մասնակի վերականգնվել է երթևեկությունը: karabakh-open.info-ի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են: Ժամը 16։00-ի դրությամբ երթևեկությունը լրիվությամբ վերականգնված է, մաքրման աշխատանքները շարունակվում են: