Երևանում նշվել է Իսրայելի անկախության 65-րդ տարեդարձը

Երևանում նշվել է Իսրայելի անկախության 65-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում Իսրայելի անկախության 65-րդ տարեդարձի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրման կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպվել:

Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մայրոմը շնորհավորել է Աշոտ Շահմուրադյանին՝ Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրումը դիվանագիտական կարևոր քայլ է:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պատգամավորներ, միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներ, պետական և բիզնես կառույցների ղեկավարներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---