
Այսօր Երևանում Իսրայելի անկախության 65-րդ տարեդարձի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրման կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպվել:
Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մայրոմը շնորհավորել է Աշոտ Շահմուրադյանին՝ Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հիմնադրումը դիվանագիտական կարևոր քայլ է:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պատգամավորներ, միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներ, պետական և բիզնես կառույցների ղեկավարներ: