Իրանահայությունը ապագա նախագահին մի շարք պահանջներ է ներկայացրել![]() 9 հունիսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանում իրահանայ պատգամավորների նախաձեռնությամբ և համայնքի թեմերի, կառույցների, միությունների, լրատվամիջոցների անունից պատրաստվել է «Իրանահայության ակնկալիքները և պահանջները Իրանի ապագա նախագահից» փաստաթուղթը, որը կներկայացվի հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 8 թեկնածուներին, հայտնում է «Հայելի» համայնքի հասարակական կայքէջը։ Փաստաթղթում իրանահայության պահանջները ներկայացված են երկու մասով: Առաջինը «ազգային ու միջազգային հարթություն»-ն է, ուր նշված են․ Ա․ միջազգային սանկցիաների արդյունքում առաջացած տնտեսական իրավիճակի և դրա հետևանքով հասարակական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, Բ․ արտաքին քաղաքականության բնագավառում Իրանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանումը, արտաքին ճնշումներին դիմակայումը, Գ․ գիտական և տեխնոլոգիայի ոլորտում կրթության և գիտության, բարձրագույն կրթության մեջ եղած խնդիրների լուծումը և այդ հարցերի կարևորության բարձրացումը, Դ․ երկրի զարգացման գործում կանանց մասնակցությունը: «Հայ համայքի հարթության» երկրորդ մասում պահանջվում է․ Ա․ Հայոց ցեղասպանության և նման հանցագործությունների դատապարտման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, Բ․ կրոնական փոքրամասնությունների կրթական, մշակութային և մարզական կառույցներին նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել, Գ․ կրոնական փոքրամասնություններին պետական կառույցներում աշխատելու հնարավորություն ընձեռել, Դ․ նախարարություններում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տեղակալի կամ խորհրդականի պաշտոն նախատեսել, Ե․ քաղաքացիական օրեսնգրքի՝ ժառանգությանը վերաբերող 881-րդ հոդվածի ստեղծած խնդիրները լուծելու համար իրավական և գործադիր համապատասխան քայլեր ձեռնարկել, Զ․ գործադիր իշխանության և կրոնական փոքրամասնությունների միջև սահուն հարաբերություններին նպաստելու համար նախագահի աշխատակազմում, նախարարություններում և նահանգապետարաններում նշված խմբերի հարցերով տեղակալի կամ խորհրդականի հաստիք ստեղծել: Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդարանների, իրանական խորհրդարանում իրանահայությունը ներկայացնող պատգամավորների, «Ալիք» հաստատության և Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ուրմիայում, Շահինշահրում, Արաքում, Անզալիում, Շիրազում, Ահվազում, Գորգանում, Սալմաստում, Սարիում, Մաշհադում, Ղազվինում, Աբադանում, Գեարդաբադում, Բոլորանում և Ղորողում իրանահայ մշակութային, մարզական և հասարակական միությունների կողմից: Այն ամբողջականացվել է երեկ՝ Թեհրանի Ազգային առաջնորդարանում կայացած թվով երկորդ հանդիպման ընթացքում՝ նշված կառույցների մի մասի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ որոշման՝ իրանահայության պատվիրակությունը կհանդիպի թեկնածուների շտաբների հետ և կփոխանցի մշակված փաստաթուղթը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |