Քննարկվել է Վրաստանի իրավապահ մարմիններում ՀՀ քաղաքացիների հետ կապված գործերի հարցը

Քննարկվել է Վրաստանի իրավապահ մարմիններում ՀՀ քաղաքացիների  հետ կապված գործերի հարցը

PanARMENIAN.Net - Այսօր, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԱԳՄ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Մանուկյանն, նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորել է նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, այսուհետ ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին նշել է, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները քննարկել են Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Դեսպան Մանուկյանը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը: Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը և ամրապնդել արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---