ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը![]() 14 հունիսի 2013 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը: Նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը: Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |