
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:
Նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը:
Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: