Լուսակերտի զորամասն ինքնակամ լքած զինվորը գտնվել է![]() 1 հուլիսի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին, որ դուրս էր եկել զորամասից ու արդեն 4 օր անհետացել, գտնվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինվորն այսօր, մոտ ժամը 11-ին վերադարձել է զորամաս: Նախնական տվյալով նրա հետ ամեն ինչ կարգին է: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը: Հունիսի 26-ին նա դուրս էր եկել զորամասից, որպեսզի Երևան գար և այդ պահից նրա մասին որևէ տեղեկություն չկար: 4 օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան: Զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվում և քրեական գործ է հարուցվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |