1 հուլիսի 2013 - 12:24 AMT
Լուսակերտի զորամասն ինքնակամ լքած զինվորը գտնվել է

Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին, որ դուրս էր եկել զորամասից ու արդեն 4 օր անհետացել, գտնվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ զինվորն այսօր, մոտ ժամը 11-ին վերադարձել է զորամաս: Նախնական տվյալով նրա հետ ամեն ինչ կարգին է: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը:

Հունիսի 26-ին նա դուրս էր եկել զորամասից, որպեսզի Երևան գար և այդ պահից նրա մասին որևէ տեղեկություն չկար: 4 օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան:

Զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվում և քրեական գործ է հարուցվում: