Սիսիանում անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ![]() 3 հուլիսի 2013 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ: Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Պարզվել է, որ մոտ 1 մ բարձրությամբ ջրաբերուկներով է լցվել Կ. Ջավադյանին պատկանող տունը (70 քմ), ինչի հետևանքով փլուզվել է տան պատը (6 քմ): Տունը բնակեցման ենթակա չէ: Տան տիրոջը տրվել է ժամանակավոր կացարան: Ույծ գյուղում վնասվել է գյուղամիջյան ճանապարհը, իսկ Հ. Հարությունյանին պատկանող տունը լցվել է ջրաբերուկներով: Տունը բնակեցման ենթակա չէ: Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն.Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ.Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Իշկափոս թաղամասում վնասվել են 300-ից ավելի տներ, այգիներ և բանջարանոցներ: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |