Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Քեթի Լիչի հետ

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Քեթի Լիչի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:

Դեսպանը կարևորել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը ինչպես ճանապարհաշինարարության, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության ոլորտներում: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ շատ կարևոր է, որ անգլիական ընկերություններն ավելի ներգրավված լինեն Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում:

«Մենք շահագրգռված ենք այդ բնագավառում ունենալ ավելի շատ համատեղ ծրագրեր: Հայաստանում նրանք կարող են մեծ հեռանկարներ ունենալ գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով»,-ասել է նախարարը: Նա Քեթի Լիչին ներկայացրել է նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---