12 հուլիսի 2013 - 18:32 AMT
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Քեթի Լիչի հետ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:

Դեսպանը կարևորել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը ինչպես ճանապարհաշինարարության, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության ոլորտներում: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ շատ կարևոր է, որ անգլիական ընկերություններն ավելի ներգրավված լինեն Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում:

«Մենք շահագրգռված ենք այդ բնագավառում ունենալ ավելի շատ համատեղ ծրագրեր: Հայաստանում նրանք կարող են մեծ հեռանկարներ ունենալ գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով»,-ասել է նախարարը: Նա Քեթի Լիչին ներկայացրել է նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: