«Բարև, Երևան»-ն արդեն 43 նամակ է հասցեագրել քաղաքապետին![]() 17 հուլիսի 2013 - 12:14 AMT PanARMENIAN.Net - «Բարև Երևան» դաշինքն արդեն 43 նամակ է ուղարկել քաղաքապետ տարոն Մարգարյանին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանն ասաց, որ նամակներում բարձրաձայնված խնդիրներից առաջինը Երևանի մանկապարտեզների գերբեռնվածությունն է. « Թիվ 1 մանկապարտեզի հետ կապված վեց նամակ եմ գրել, բայց պատասխանը հետևյալն է՝ ուսումնասիրվում է», -ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ նամակների պատասխանների հետ առհասարակ խնդիր կա. «Ստանում ենք նամակներ կազմակերպչական բաժնի ստորագրությամբ, երբմեն չենք կարողանում պարզել ով է այդ ինֆորմացիան տվել, հարցը բարձրացրել ենք և պահանջել ենք, որ ստորագրի քաղաքապետը։ Չի պատասխանում այն մարդը, ով այդ ոլորտի մասնագետն է»: Անահիտ Բախշյանն ասաց նաև թեքահարթակների ու ևս մի քանի կարևոր խնդիրների են անդրադարձել՝ նշելով, որ իրենց հարցերը դեռ անպատասխան են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |