17 հուլիսի 2013 - 12:14 AMT
«Բարև, Երևան»-ն արդեն 43 նամակ է հասցեագրել քաղաքապետին

«Բարև Երևան» դաշինքն արդեն 43 նամակ է ուղարկել քաղաքապետ տարոն Մարգարյանին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանն ասաց, որ նամակներում բարձրաձայնված խնդիրներից առաջինը Երևանի մանկապարտեզների գերբեռնվածությունն է.

« Թիվ 1 մանկապարտեզի հետ կապված վեց նամակ եմ գրել, բայց պատասխանը հետևյալն է՝ ուսումնասիրվում է», -ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ նամակների պատասխանների հետ առհասարակ խնդիր կա.

«Ստանում ենք նամակներ կազմակերպչական բաժնի ստորագրությամբ, երբմեն չենք կարողանում պարզել ով է այդ ինֆորմացիան տվել, հարցը բարձրացրել ենք և պահանջել ենք, որ ստորագրի քաղաքապետը։ Չի պատասխանում այն մարդը, ով այդ ոլորտի մասնագետն է»:

Անահիտ Բախշյանն ասաց նաև թեքահարթակների ու ևս մի քանի կարևոր խնդիրների են անդրադարձել՝ նշելով, որ իրենց հարցերը դեռ անպատասխան են: