Գագիկ Մելիքյան. Բուհերում աճել է թափուր տեղերի թիվը![]() 17 հուլիսի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նախորդ տարիների համեմատ բուհերում աճել է թափուր տեղերի թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: «Այս տարի մոտ 15 հազար դիմորդ ենք ունեցել: Անվճար տեղերի թիվն այս պահի դրությամբ 1302 է, տարբեր արտոնություններով ևս 97 անվճար դիմորդ ունեցանք: Վճարովի են ընդունվել 9095 դիմորդ՝ տարբեր բուհերից, չընդունվածների թիվը մոտ 2300 է»,- ասաց նա: ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ ամենաշատը դիմորդ ունեցել է ԵՊՀ-ն՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3038-ը, այնուհետև՝ Երևանի Տնտեսագիտական համալսարանը՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանը՝ 1171, ԵՊՃՀ-ն՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, ԵՊԲՀ-ն դիմորդների թիվը եղել է 1092: «Այս տարի թափուր տեղերի թիվն աճել է: Թափուր տեղեր չկան միայն Տնտեսագիտական համալսարանում և Բժշկական համալսարանում»,- ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |