17 հուլիսի 2013 - 14:50 AMT
Գագիկ Մելիքյան. Բուհերում աճել է թափուր տեղերի թիվը

Նախորդ տարիների համեմատ բուհերում աճել է թափուր տեղերի թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Այս տարի մոտ 15 հազար դիմորդ ենք ունեցել: Անվճար տեղերի թիվն այս պահի դրությամբ 1302 է, տարբեր արտոնություններով ևս 97 անվճար դիմորդ ունեցանք: Վճարովի են ընդունվել 9095 դիմորդ՝ տարբեր բուհերից, չընդունվածների թիվը մոտ 2300 է»,- ասաց նա:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ ամենաշատը դիմորդ ունեցել է ԵՊՀ-ն՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3038-ը, այնուհետև՝ Երևանի Տնտեսագիտական համալսարանը՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանը՝ 1171, ԵՊՃՀ-ն՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, ԵՊԲՀ-ն դիմորդների թիվը եղել է 1092:

«Այս տարի թափուր տեղերի թիվն աճել է: Թափուր տեղեր չկան միայն Տնտեսագիտական համալսարանում և Բժշկական համալսարանում»,- ասաց նա: