Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միացավ «150 դրամ չվճարողներին»![]() 23 հուլիսի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Մինչ օրվա ընթացքում ակտիվիստների մեծ մասը տեղափոխվել էր Կենտորն վարչական շրջան՝ ոստիկանության բաժամնունքի դիմաց պահանջելով բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին, քաղաաի մյուս հատվածներում ակցիային շարունակում են միանալ քաղաքացիներ և հանրային դեմքեր: Այս պահին ակցիային նաև «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է միացել: Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը: Նշենք նաև, որ ակցիայի առաջին և երկրորդ օրը «150 դրամ չվճարողներին» միացած մյուս հայտնի մարդիկ այսօր ևս մասնակցում էին ակցիային, նրանց մի մասը մեքենաներով տեղափոխում է քաղաքացիներին, իսկ ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը միացել էին ակտիվիստներին, ովքեր ոստիկանության բաժանմունքի մոտ սատարում էին բերման ենթարկված իրենց ընկերներին: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |