8 օգոստոսի 2013 - 15:43 AMT
Հայաստանի Մ21 տ. հավքականը Ղազախստան է մեկնել 19 ֆուտբոլիստներով

Օգոստոսի 11-ին Աստանայում տեղի կունենա Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Ղազախստանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականների միջև:

Նախապես հրավիրված 24 ֆուտբոլիստներից Ղազախստան են մեկնել 19-ը: Վնասվածքի պատճառով Մ-21 հավաքականի հետ Ղազախստան չի մեկնել Անդրանիկ Քոչարյանը, իսկ Սարգիս Շահինյանը միացել է պորտուգալական «Բրագային»:

Նախնական ցուցակից դուրս են մնացել նաև Արամ Շախնազարյանը, Դավիթ Մարիկյանը և Վահագն Այվազյանը: