ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պաշտպանության նախարարը հայտնել է այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի գլխավորած պատվիրակության անդամ ԱՄՆ եվրոպական հրամանատուրթյան ներկայացուցիչ գնդապետ Մայք Անդերսենի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Մայք Անդերսենը եվրոպական հրամանատարության ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելության համար` բարձր գնահատելով նրանց պրոֆեսիոնալ մակարդակը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարին պաշտպանական գնահատման ընթացքում ՀՀ ՊՆ ղեկավարության ու սպայակազմի կողմից ցուցաբերված աջակցության եւ ՀՀ զինված ուժերի թափանցիկության համար: Անդրադառնալով հայկական բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքին` նախարարը փաստեց, որ 10 տարի անց Հայաստանը կունենա առավել փոխգործունակ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող զինված ուժեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---