Բացահայտվել է հայի սպանությունը Մերձմոսկովյան էլեկտարական գնացքում27 մարտի 2006 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Բացահայտվել է հայի սպանությունը Մերձմոսկովյան էլեկտարական գնացքում, չորս դեռահաս ձերբակալված են: Սպանությունը կատարվել էր երկու շաբաթ առաջ Մոնինո-Մոսկվա էլեկտրական գնացքում ուշ երեկոյան: Կայաններից մեկում վագոն են ներխուժել հինգ դեռահաս: Նրանք ծեծել են 23-ամյա երիտասարդին եւ նրա քրոջը. տղամարդը մի շարք դանակարություններ է ստացել: Ապա դեռահասները դուրս են հանել իրենց զոհերին վագոնից: Քննչական օպերատիվ խմբի ժամանման պահին տղամարդը արդեն մահացել էր: Նրա քույրը ոստկաններին նկարագրել էր հանցագործներին:Ինչպես հաղորդում են ՆԳՎ-ում Մերձմոսկովյան էլեկտրական գնացքում բռնել են 17-ամյա մի քանի դեռահասների: Նրանցից առգրավվել է ֆաշիստական գրականություն, ազգամիջյան հակամարտության կոչերով թռուցիկներ, մասայական անկարգությունների մասնակիցների համար դասագրքեր: Դեռահասները պատմել են, որ «նախորոք են պայմանավորվել հանգստյան օրերին նստել էլեկտրական գնացք, ընտրել զոհին եւ մի լավ ուրախանալ»: Դատախազությունը քրեական գործ է հարուցել ՔՕ105-րդ հոդվածով (ազգային, ռասայական ատելության դրդապատճառով կատարված սպանություն` նախնական պայմանավորվածությամբ), հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |