Սիրիայի ԱԳ նախարար. Պատրաստ ենք ընդդիմության հետ գործակցել ահաբեկիչների դեմ![]() 17 հունվարի 2014 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսը պատրաստ է գործակցել ընդդիմության հետ ծայրահեղականներին հակազդելու համար, Մոսկվայում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Սիրիայի ժողովուրդն առաջին հերթին ձգտում է հաղթանակի ու հակազդեցությանն ահաբեկչությանը: Ուստի պատրաստ ենք գործակցել մյուս կողմի հետ նպատակին հասնելու համար»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները կշարունակեն օգտագործել զինված ուժերն ահաբեկիչների դեմ պայքարում: Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարել էր, որ Սիրիայում գործող բոլոր զինյալ խմբավորումներն ահաբեկչական են, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում: Որպես «չափավոր» այդ խմբավորումներին ներկայացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման և չեն կարող մոլորեցնել սիրիացի ժողովրդին: «Միջսիրիական երկխոսությունն երկրի ներսում կլինի անկախ «Ժնև-2»-ի արդյունքներից, և եթե «ընդդիմությունն» ու բոլոր նրանք, ով սատարում է դրան, ձախողեն խորհրդաժողովը, ապա երկխոսությունը կանցնի Սիրիայում»,- ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |