Ադրբեջանցիները գնդակոծում են Տավուշի դաշտերը. Գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ![]() 21 հուլիսի 2014 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիրքերից կրկին կրակոցներ են հնչում Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարում գյուղատնտեսական աշխատանքներին: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը հայտնել է, որ նախօրեին կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա: «Հացահատիկահավաք կոմբայնի վրա են կրակել: Կոմբայնավարները թաքնվել են, ուշ ժամի տարածքից հանել ենք, ուրիշ տարածք ուղարկել, որ անվտանգ է»,- ասել է նա: Գյուղի վրա ևս կրակոցներ լինում են, բայց դրանք, համայնքի ղեկավարի խոսքով, այդքան չեն անհանգստացնում, որքան դաշտերի ուղղությամբ հնչողները. «Հիմա ցորենի և գարու բերքն ենք հավաքում, չեն թողնում, որ գյուղացին աշխատի»: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս նշել է, որ իրենց դաշտերի ուղղությամբ կրակոցներ կան, որոնք խանգարում են աշխատանքներին: Ըստ Արարատ Ավալյանի` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը: Խնդրում են, որ Կարմիր Խաչը միջնորդի կամ մարդ ուղարկի, որ կազմակերպության մեքենայով կանգնեն տարածքում, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել: Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում կրկին կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, ով աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը: Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել: Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից արձակված կրակոցից դեմքի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել և տեղում մահացել Արցախի քաղաքացի Արվիդ Դանիելյանը, տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից: Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը վերահսկում է Ասկերանի շրջանի դատախազությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |