Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել31 հուլիսի 2014 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) մեկ տարի ժամկետով Հայաստան ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել: Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է հուլիսի 31-ի իր նիստում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներմուծելու է 145 միլիկյուրի ակտիվությամբ Cs-137 ռադիոիզոտոպ պարունակող Densitypko սարքը (4-րդ դասի ռադիոակտիվ նյութ պարունակող սարք), որն օգտագործվելու է հանքանյութի վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքի խտությունը չափելու համար: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է։ Այն 1951-ին հիմնվել է որպես պետական ձեռնարկություն, այնուհետև 2004-ին՝ մասնավորեցվել։ Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Photo from Zangezur Copper Molybdenium Combine website Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |