Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ից կնվազի տարեկան 2,5 տոկոսով![]() 29 հոկտեմբերի 2014 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Նավթի արդյունահանումն Ադրբեջանում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով: Այս մասին Reuters-ին է հայտնել Ադրբեջանի կառավարությանը մոտ աղբյուրը: «Մեր հաշվարկներով, նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կնվազի մինչև 40,62 մլն տոննա, 2014-ի ավարտին սպասվում է 41,65 մլն տոննայի արդյունահանում»,-ասել է աղբյուրը: 2016-ին մի փոքր աճ կնկատվի՝ մինչև 40,77 մլն տոննա: Սակայն 2017-ին աճին կրկին կհաջորդի անկումը՝ մինչև 39,42 մլն տոննա, որը կշարունակվի նաև 2018-ին: Արդյունահանման անկումն Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում արդեն մի քանի տարի է մտահոգում է Ադրբեջանի իշխանություններին: BP-ն ադրբեջանական պետական նավթագազային ընկերության հետ համատեղ փորձում է լուծել անկման խնդիրն ու կայունացնել արդյունահանումը: Անցած տարի, նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ 2011 թ. առաջին անգամ հաջողվեց կասեցնել նավթի արդյունահանումը: Սակայն BP-ն ավելի վաղ հայտարարել էր, որ արդյունահանումը 2014-ին կրկին 2013-ի ցուցանիշից ցածր կլինի: 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |