Աջ ղեկով մեքենաների ներկրումը ՄՄ տարածք հունվարի 1-ից կարգելվի՞12 դեկտեմբերի 2014 - 22:38 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից Մաքսային միության տարածքում (ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը) կարգելվի աջ ղեկով ամեն տեսակի մեքենաների ներկրումը։ Նման սահմանափակումը նախատեսված է «Անիվներով տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական ռեգլամենտով, տեղեկացնում է Gezitter.org-ը։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որը գործելու է Մաքսային միության տարածքում։ Ավելի վաղ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին համաձայնագրի քննարկումներին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել էր, որ միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ն մեքենաների ներկրման հնգամյա արտոնություն կստանա։ Այդ ժամանակահատվածում երրորդ երկրից մեքենաների ներկրման համար մաքսատուրքերը պահպանվելու են։ «Մինչև 2020 թվականը երրորդ երկրից մեքենաները Հայաստան կներկրվեն հին տարիֆներով՝ 10%», - նշել էր Կարայանը։ Փոխնախարարը նաև նշել էր, որ ներկրված ու մինչև 2014-ի հոկտեմբերի 10-ը մաքսազերծված մեքենաները կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարածքում։ «Իսկ այն մեքենաների համար, որոնք ԵՏՄ տարածքում այդ ժամանակահատվածից հետո են մաքսազերծվել, անհրաժեշտ կլինի մուծել ՀՀ-ում ու ԵՏՄ-ում մաքսատուրքի տարբերությունը», - նշել էր նա։ Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը: Ըստ ստորագրված պայմանավորվածությունների, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո: Photo: Riamotor Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |