Ուկրաինայի 141 քաղաքացի ՀՀ-ից ապաստան է խնդրել 4 մարտի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - 2014-2015 թթ. Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը ապաստան տրամադրելու խնդրանքով 74 դիմում է ստացել Ուկրաինայի քաղաքացիներից 141 մարդու համար: Այդ մասին, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպմանը հայտարարել է Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, հավելելով, որ նրանցից 17-ն ազգությամբ ուկրաինացի են, 7-ը՝ ռուս, մյուսները՝ հայ: Դեսպանին ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման ընթացքը, նշվել է, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Կուխտայի խնդրանքով` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է Armenia Today-ը: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |