Լիբանանահայ պատգամավոր. Թուրքիայից հայերը պահանջում են ճանաչում, ներողություն և հողերի փոխհատուցում![]() 25 մարտի 2015 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին NBN հեռուստաալիքի եթերում, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարել է, որ «հարյուր տարի անց ևս պահանջելու ենք մեր իրավունքները»: Պատգամավորը վերահաստատել է Թուրքիայից հայերի պահանջները՝ այն է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, ներողություն խնդրել և կորցրած հողերի փոխհատուցում, Aztag Daily-ին հղումով գրում է Panorama.am-ը: «Այսօրվա Թուրքիան նույն Օսմանյան Թուրքիան է»,- ասել է Բագրատունին` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը կրոնի հետ կապ չունի: Նա նաև ելույթի ժամանակ դիմել է Լիբանանի կառավարությանը` խնդրելով Լիբանանում ապրիլի 24-ը հռչակել սգո օր: Բագրատունին նաև շեշտել է Թուրքիայի այժմյան դերակատարությունը ահաբեկչական զինված խմբավորումների գործունեության մեջ` օրինակ բերելով եզդիների կոտորածը և Իրաքում Նինվե նահանգում տեղի ունեցած դեպքերը: 1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային Ժողովն ընդունեց որոշում, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշումը կոչ է անում Լիբանանի ժողովրդին այդ օրը լինել հայ ժողովրդի կողքին: 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |