Դաշնության խորհուրդը հավանություն է տվել Սիրիայում ՌԴ ԶՈւ կիրառման մասին Պուտինի դիմումին30 սեպտեմբերի 2015 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն էր ներկայացրել արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերի զորակազմի տեղակայման համաձայնության մասին որոշման առաջարկը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Դաշնության խորհուրդը հավանություն է տվել Պուտինի դիմումին, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Դաշնության խորհուրդը քննարակել է նախագահի առաջարկը սեպտեմբերի 30-ին: Այդ մասին նիստի սկզբում հայտնել էր խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա չի հստակեցրել թե աշխարհի որ տարածաշրջանի մասին է խոսքը: Հարցը քննարկվել է փակ ռեժիմով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Սիրիայի մասին է: Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Պուտինին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է մեր երկրի ղեկավարությանը` խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել: Այսպիսով, հարկ է արձանագրել, որ, անշուշտ, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, սակայն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է Իվանովը լրագրողներին: Իվանովը նշել է նաև, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին է, ցամաքային ուժերի կիրառումը բացառվում է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից: Նման հայտարարություն արեց ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին: Ավելին` Քերին նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հակամարտության կարգավորմանը կարող է «հնարավորություն» տալ ԱՄՆ-ին հանգուցալուծել ճգնաժամը: Վերջին անգամ ՌԴ Դաշնության խորհուրդը նմանատիպ հարց է քննարկել 2014-ի մարտին` միաձայն համաձայնություն տալով ՌԴ ԶՈւ ներկայությանը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետություն) մինչ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կայունացումը: Ռուսաստանի ներկայացուցիչները նշում էին, որ որոշումը չի նշանակում, թե ՌԴ-ն մտադիր է իր բանակը գործի դնել Ուկրաինայում: Որոշումից քիչ անց Ղրիմը հանրաքվեի արդյունքում դարձավ Ռուսաստանի մասը, իսկ Կիևը ռազմական գործողություն ծավալեց երկրի հարավ-արևելքում, որտեղ բնակիչները դեմ դուրս եկան նոր իշխանություններին: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |