Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը 1 հոկտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը, Sputnik գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի ընթացքում: «Երբեք մի ասա երբեք»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով համապատասխան հարցին, և հստակեցրել է, որ այժմ իր երկիրը «կենտրոնացած է երկկողմ հարաբերությունների կառուցման» վրա Եվրասիական դաշինքի երկրների հետ: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր կնքել միության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |