ՀՀ-ի մասին Կոնան Օ՛Բրայենի շոուն եթերում կլինի նոյեմբերի 17-ին. Նկարահանումները կազմակերպել է Soar Productions-ը (վիդեո) 17 նոյեմբերի 2015 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի Conan հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվել են Soar Productionsընկերության պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, նոյեմբերի 17-ին եթեր է հեռարձակվելու։ Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու է նկարահանել Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն է ունեցել և հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշել է նկարահանել արևելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։ Կոնան Օ'Բրայենն ամերիկացի հեռուստահաղորդավար է, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ և հնչյունավորող։ Հայտնի է որպես բազմաթիվ երեկոյան հումորային թոք-շոուների հաղորդավար, որոնցից վերջինը հենց Conan-ն է, որը հեռարձակվում է 2010 թվականից։ Հեռուստաշուի հայաստանյան նկարահանումների ամբողջ գործընթացը կազմակերպել և իրականացրել է Soar Productions-ը Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրել է այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունեցել։
Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միևնույն ժամանակ Soar Productions-ը գոհունակություն ու շնորհակալություն է հայտնել Conan-ի նկարահանող խմբին և անձամբ Կոնան Օ՛Բրայենին սեփական գործում պորֆեսիոնալիզմ դրսևորելու և այս գործում իրենց վստահելու համար։ Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման և իրականացման գործում. նրանց են վստահում պրոֆեսիոնալները։ Բացի Conan-ից ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանը, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի The Amazing Race (թարգ.՝ «Անհավատալի մրցավաքզ») և BBC հեռուստաընկերության Top Gear հեռուստանախագծերը։ Soar Productions-ն իր նախագծերն իրականացնելիս ապահովում է լոգիստիկայից մինչև անձնակազմի ներգրավումը՝ դրանով իսկ յուրաքանչյուր հաճախորդին տրամարդրելով բարձրակարգ և որակյալ արդյունք։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |