Զոհված զիվորների համար հոգեհանգստի արարողություն՝ Էջմիածնում![]() 21 դեկտեմբերի 2015 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Մայր տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է հոգեհանգիստ վերջին շրջանում զոհված զինվորների հոգիների խաղաղության համար: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա Բաղումյանը: Իր քարոզում Բաղումյանն անդրադարձել է քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբավ ողորմությունն ու օգնականությունը մեզ համար: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք միասնական աղոթքի հատկապես մեր հայրենիքի անսասանության և հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ և ապահով ծառայության համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցավոք, ունենք նաև զոհեր մեր խիզախ և նվիրյալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի և մեր վաղվա օրվա: Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղոթքներում անպայման հիշեք և աղոթեք նրանց հոգիների հանգստության համար` Տիրոջից հայցելով բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորի և հրամանատարի համար», - նշել է վարդապետը: Շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Հայկական կողմը երեք զոհ ունի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |