Ռումինիայի նախագահը կոչ է արել արագացնել ԵՄ դարպասների մոտ առկա սառեցված հակամարտությունների հանգուցալուծումը27 դեկտեմբերի 2006 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունները լուրջ սպառնալիք են Եվրամիության կայունության համար: Այդ մասին դեկտեմբերի 26-ին «Մոնդ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: «Այդ վտանգավոր գոտին 2007 թվականին կդառնա ԵՄ եւ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանը»,-ընդգծել է Ռումինիայի ղեկավարը: Բասեսկուն կոչ է արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել ԵՄ դարպասների մոտ առկա սառեցված հակամարտությունների հանգուցալուծումն արագացնելու համար: «Ռումինիան չի կարող ինքնուրույն կարգավորել այդ սառեցված հակամարտությունները»,-ընդգծել է Ռումինիայի նախագահը: Նրա կարծիքով, այդ հակամարտությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի եւ լուրջ սպառնալիք են Եվրոպայի կայունության համար: «Միայն ԵՄ, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի ընդհանուր քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները,-կարծում է Բասեսկուն:-Եթե մեզ չհաջողվի ընդհանուր լեզու գտնել, այդ գոտին վտանգի սպառնալիք կդառնա ողջ Եվրոպայի համար», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |