ՌԴ-ում Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ կնկարահանեն![]() 1 փետրվարի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի սցենարիստ և ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը ֆիլմ կնկարահանի մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին: Ֆիլմը կկոչվի «Սուսերով պար»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Ըստ նրա, կինոնկարը պատրաստ կլինի 2017-ին, հայտնում է Yerkramas-ը: «Ֆիլմում շատ երաժշտություն կլինի, հետաքրքիր փաստեր Խաչատրյանի կյանքից, անշուշտ, նաև կոմպոզիտորի հայտնի հանդիպումը Սալվադոր Դալիի հետ Իսպանիայում»,-գրել է պրոդյուսերը: Ռուսաստանցի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովn իր ստեղծագործական կարիերայի ընթացքում տարբեր ժանրերի ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել: Առավել հայտնի են ռեժիսորի «Գաստարբայտեր» և «Ամոթը» ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |