1 փետրվարի 2016 - 17:35 AMT
ՌԴ-ում Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ կնկարահանեն

Ռուսաստանցի սցենարիստ և ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը ֆիլմ կնկարահանի մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին: Ֆիլմը կկոչվի «Սուսերով պար»:

Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Ըստ նրա, կինոնկարը պատրաստ կլինի 2017-ին, հայտնում է Yerkramas-ը:

«Ֆիլմում շատ երաժշտություն կլինի, հետաքրքիր փաստեր Խաչատրյանի կյանքից, անշուշտ, նաև կոմպոզիտորի հայտնի հանդիպումը Սալվադոր Դալիի հետ Իսպանիայում»,-գրել է պրոդյուսերը:

Ռուսաստանցի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովn իր ստեղծագործական կարիերայի ընթացքում տարբեր ժանրերի ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել: Առավել հայտնի են ռեժիսորի «Գաստարբայտեր» և «Ամոթը» ֆիլմերը: