ՎՈՒԱՄ-ը մտադիր է մինչեւ փետրվարի վերջն ավարտել խաղաղապահ համակազմի ձեւավորումը

PanARMENIAN.Net - Խաղաղապահ համակազմի ձեւավորման աշխատանքները ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան ու Մոլդովա) շրջանակներում կավարտվեն մինչեւ փետրվարի վերջ: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Իվան Անդրոսենկոն: Նրա խոսքերով, ներկայումս անդամ երկրների կենտրոնակայաններում քննարկվում են խաղաղապահ ուժերի կառուցվածքի, քանակի, անձնակազմի ձեւաչափի հետ կապված եւ այլ կազմակերպչական հարցեր: «Փետրվարին ծրագրվում է փորձագետների հերթական հանդիպումը: Այնուհետեւ տեղի կունենա ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք իրենց առաջարկությունները կներկայացնեն եւ կստորագրեն ամփոփիչ փաստաթուղթը: Խաղաղապահ ուժերի մասին կարգը կհաստատվի այդ փաստաթղթի ստորագրումից հետո»,-հավելել է նա:



Ինչպես նշել է Ի.Անդրոսենկոն, ներկայումս կողմերը քննարկում են հանդիպման հերթական վայրը: Ակնկալվում է հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Քիշնեւում: Ի.Անդրոսենկոն հավելել է, որ ամփոփիչ փաստաթղթի ստորագրումից հետո փետրվարին տեղի կունենա պաշտպանության նախարարների հանդիպումը: Այդ փաստաթուղթը կհաստատվի նաեւ նախարարների մակարդակով, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---