Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի

PanARMENIAN.Net - Transfermarkt.de-ն Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 մլն եվրոյով` հասցնելով այն 28 մլն եվրոյի: Սա ռեկորդային ցուցանիշ է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:

Մխիթարյանը ընթացիկ խաղաշրջանում «Բորուսիայի» 33 խաղում 18 գոլի և 17 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

Հունվարի 25-ի դրությամբ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:

Հունվարի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Հավակնոտ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---