Շախմատիստ Կարեն Գրիգորյանը՝ Խազարի գավաթի 2-րդ տեղում18 փետրվարի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին խաղարկվել են «Խազարի գավաթ 2016» մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Մասուդ Մոսադեգպուրի հետ: Մյուս առաջատար Սերգեյ Վոլկովը նույնպես իր պարտիան ավարտել է խաղաղությամբ: Արդյունքում հենց այս շախմատիստները վաստակեցին 7 միավոր և կիսեցին 1-3 հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող է դարձել Մասուդ Մոսադեգպուրը, իսկ Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Իսկ Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում հաղթել է Մուսավի Սայեդ Խալիլին և գրավել 5-րդ հորիզոնականը: Խազարի գավաթի «A» խմբում հայտավորված էր 14 երկրի 77 շախմատիստ: Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։ Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է. -արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է. -թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010 -թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011 -2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։ 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |