Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական գործակցությունը Թուրքիայի հետ25 փետրվարի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական գործակցությունը Թուրքիայի հետ, ներառյալ սպասարկման պայմանագրերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական գործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը: «Մենք ունեինք պայմանագրեր, ինչպես հրաձգային զենքի, այնպես էլ հրետանային համակարգերի առաքումներ: Բնականաբար, այժմ այդ առաքումներն ու բոլոր պայմանագրերի գործողությունը, ներառյալ սպասարկման, դադարեցվել են»,-ասել է նա: «Ոչ բանակցություններ կան, ոչ շփումներ: Եվ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել այն ուղղությամբ, որը նշել է ՌԴ նախագահը»,-հայտարարել է Կոժինը, հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ` փետրվարի 1-5-ը նախատեսված էր մի խումբ ռուս դիտորդների թռիչքը Թուրքիայի տարածքի վրայով Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակում: Երբ ռուսական առաքելությունն արդեն Թուրքիայում էր և հրապարակեց նախատեսվող երթուղին, թուրք զինվորականները մերժեցին և թույլ չտվեցին դիտորդական թռիչքը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին: Մոսկվան Անկարայի այդ վարքագիծն աղաղակող համարեց և կարծիք հայտնեց, որ խոչընդոտելով դիտորդական թռիչքներին, Թուրքիան հասկացնում է, որ ինչ-որ բան է թաքցնում: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվեցին չարթերային թռիչքները դեպի Թուրքիա: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:Պուտինը մեղադրում է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտադիր է կուսումնասիրել Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |