Շարմազանովը՝ լատվիացի պատգամավորին. Անընդունելի է ՀՀ-ին և Ադրբեջանին հավասարեցնելը11 ապրիլի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ: Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ՝ ահաբեկչական քայլեր կատարելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Թուրքիայի իշխանություններն անթաքույց են խոսում Ադրբեջանին աջակցելու և պաշտպանելու մասին: Շարմազանովն անընդունելի է համարել միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելը, քանի որ մեր պետությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է իրացնելու ինքնորոշման իր իրավունքը: Նա հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, և միջազգային հանրությունը կհասկանա, որ մարդկային կյանքն ավելին է, քան զենքը և գումարը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբ աշխարհում խոսեն օրենքները, զենքերը կլռեն, և կվերականգնվի պատմական արդարությունը: Սերգեյ Պոտապկինն իր խոսքում նշել է, որ հակամարտության սրացման ընթացքում որոշել է այցելել Հայաստան և ծանոթանալ իրավիճակին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի իրական պատկերը, ոչ թե ծանոթանա դրան մամուլից: Լատվիացի պատգամավորի խոսքով՝ անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը: Այս առումով խաղաղության վերահաստատումն առաջնահերթ խնդիր է, և հակամարտության սրացումները չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Առավոտյան լինելով Եռաբլուր պանթեոնում՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ տպավորված է և կիսում է վերջին օրերին զոհված զինվորականների հարազատների ծանր վիշտը: Նույն օրը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրի խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պոտապկինը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 զոհի, 33 վիրավորի ինքնության մասին տվյալներ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ] Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |