Չինաստանի ԱԳ նախարար. Աջակցելու ենք ԼՂ հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով կարգավորմանը15 ապրիլի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին նա հայտնել է Պեկինում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։ Հանդիպմանը քննարկվել է 2015-ին ՀՀ նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: Այդ առումով երկուստեք կարևորվել է Հայաստանում արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև գործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, կարևորեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշել է, որ ուրախ կլինի այց կատարել Երևան։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի մարտի 25-ին, Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպմանն ընդգծվել է, որ Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |