Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը հանդիսանում է մեծ քայլ21 փետրվարի 2007 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը 2005 թվականին հանդիսանում է մեծ քայլ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, նման բանաձեւի ընդունումը շատ բարդ է մի երկրում, որտեղ չկա ազդեցիկ հայ համայնք, իսկ թուրքական սփյուռքը հանդիսանում է ամենամեծը Թուրքիայի սահմաններից դուրս:Ղազինյանը նշել է, որ բանաձեւի կարեւորությունը չի նվազում նույնիսկ նրանից, որ դրանում բացակայում է «ցեղասպանություն» բառը: «Փաստաթղթում օգտագործվում է «բնաջնջում» տերմինը, որն ըստ էության նույնանում է ցեղասպանության հետ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2005 թվականի հուլիսի 16-ին Գերմանիայի բունդեսթագը միձայն ընդունել է բանաձեւ. «Հայերի հիշատակման օր 1915 թվականի ապրիլի 24-ի 90-ամյակի կապակցությամբ. Գերմանիան պետք է աջակցի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |