Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է իններորդ կասկածյալը

PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլի դատարանը կալանք է սահմանել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իններորդ կասկածյալի` Վեյսել Թոփրաքի նկատմամբ: Առայժմ պարզ չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվել նրան: Թուրքական լրատվամիջոցները Թոփրաքին ներկայացնում են որպես գործով մեկ այլ կասկածյալի` Յասին Հայալի «մոտ ընկեր», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Դինքի սպանության գործով Թոփրաքից առաջ կալանված 8 կասկածյալները տրապիզոնցի ազգայնականներ են:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---