ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցներում դասերը մինչև կիսամյակի ավարտն իրենց ռեժիմով կընթանան

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցներում դասերը մինչև կիսամյակի ավարտն իրենց ռեժիմով կընթանան

PanARMENIAN.Net - Արցախի դպրոցներումդասերըհետաձգելու մտադրություն չկա: Այդ մասին գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով տարածված լուրերին:

Նա շեշտել է, որ դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---