
Արցախի դպրոցներումդասերըհետաձգելու մտադրություն չկա: Այդ մասին գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով տարածված լուրերին:
Նա շեշտել է, որ դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:
«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:
Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»,-ասվում է գրառման մեջ: