Լավրով․ Հայկական ու ադրբեջանական կողմը մտադրված են ԼՂ հիմնախնդրի լուծման կոմպրոմիս գտնել![]() 17 մայիսի 2016 - 01:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, որի ընթացքում կշարունակեն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Այդ մասին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հիմքեր ունենք ենթադրելու, որ հայկական ու ադրբեջանական կողմը ձգտում են կոմպրոմիս գտնել։ Մենք կաջակցենք դրան»,- ասել է նա։ Հանդիպմանը քննարկվել էին ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Կարդացեք նաև՝Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |