ՀՀ-ում բարդ վիրահատության արդյունքում մասամբ վերականգնվել է 62-ամյա կնոջ ձայնը17 մայիսի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ մասամբ վերականգնվել է 62-ամյա Ա.Ս.-ի ձայնը, ինչպես նաև ազատ է շնչառության բնականոն ճանապարհը: Այս վիրահատական միջամտության առանձնահատկությունն այն է, որ կոկորդի չարորակ նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց մոտ, իսկ այս դեպքում հիվանդը կին է և չի ծխել, հայտնում է առողջապահության նախարարությունը: Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա ընթացքում կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման: Վիրահատությունը կատարվել է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել: «Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնել է բժիշկը: «Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ այս կենտրոնում կատարվում է տարեկան շուրջ 50 վիրահատություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |