ՀՀ-ում դպրոցական անվճար սննդի ծրագրից 90.000 աշակերտ է օգտվում24 մայիսի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների մոտ 90 հազար աշակերտ: Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում ԿԳ նախարարին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման ամբողջ ընթացքը՝ սկսած խոհանոցային պարագաների ձեռքբերումից մինչև կերակրացանկի հաստատում, սննդի պատրաստում և մատուցում: Մասիսի թիվ 2 դպրոցում կազմակերպվում է տաք սնունդ, որից օգտվում է 390 աշակերտ: Ընդգծելով, որ ծրագրի իրագործումը կառավարության կողմից դիտվում է նպատակային՝ նախարարը նշել է, որ միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին: Կարևոր նախապայման են համարվում խոհանոցի առկայությունը և սանիտարական նորմերի պահպանումը: Նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. «Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- նշել է Մրտչյանը: Նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես ծրագրի իրագործումն ավելի դյուրին է մեծ դպրոցներում, որտեղ կան խոհանոց և համապատասխան այլ պայմաններ, մինչդեռ փոքր դպրոցներում խոհանոցներ ստեղծելու համար տարածքներ չկան: Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի համար որպես դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որն աջակցություն է ցուցաբերում խոհանոցների ձևավորման հարցում: Պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: Ծնողական համայնքը սեփական նախաձեռնությամբ շատ դպրոցներում ցուցաբերում է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող սնունդը ավելի բազմազան և հարուստ լինի: Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը ևս շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ: Մասիսի թիվ 2 դպրոցում նախարարը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել՝ որքանով են գոհ սննդի համից ու տեսակներից, ինչպես նաև համտեսել երեխաների օրապահիկից: Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ 2010-ից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար արժողությամբ խոհանոցային կահույք և սարքավորումներ: Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |