Ալիև. Վիեննայի հանդիպումը հաջող էր![]() 28 մայիսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող էր։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Կարծում եմ` Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում` բովանդակալից բանակցություններ»,- ասել է նա, haqqin.az-ին հղումով գրում է Yerkir.am-ը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարել է, որ Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ: «Մեր նպատակն էր՝ պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի, և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով»,- պարզաբանել է Սարգսյանը և նշել, որ հանդիպման արդյունքները բավարար են: «Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման», - ասել է նախագահը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |