Կրեմլում կարծում են` Էրդողանի նամակը պատասխան չի պահանջում. Որևէ բովանդակային մաս այնտեղ չկար

Կրեմլում կարծում են` Էրդողանի նամակը պատասխան չի պահանջում. Որևէ բովանդակային մաս այնտեղ չկար

PanARMENIAN.Net - Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ ասել է,որ դա անհնար է, քանի դեռ Թուրքիան չի կատարել մի շարք գործողություններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի նամակին` Պեսկովն ասել է, որ դա ավանդական ընդունված կարգ է միջազգային հարաբերություններում, ուղերձ, որը պատասխան չի պահանջում: «Որևէ բովանդակային բան նամակում, ցավոք, չկար»,-հավելել է նա:

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ էրդողանը ԱԳՆ գծով նամակ է հղել Պուտինին` շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթելով, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» դուրս գան:

«Անկասկած, մենք կցանկանայինք, որ մեր հարաբերությունները կարգավորվեն և վերադառնան փոխշահավետ գործակցության: Սակայն, միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը հստակ ասել է, որ Անկարայի կողմից որոշակի գործողությունների բացակայության դեպքում հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ»,-ասել է Պեսկովը: «Մենք ցավում ենք, որ դա այդպես է և բազմիցս ենք ասել, որ մեր հարաբերությունների հարուստ փորձը միանգամից ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողությունների պատճառով»,-ասել է նա:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ պաշտոնական ներողություն և փոխհատուցում է սպասում Թուրքիայից:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ նա սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---