Վրաստանը հրաժարվում է պարտադիր զորակոչից![]() 27 հունիսի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հունիսի 27-ին, ներկայացնելով ամենամյա զեկույցը, ստորագրել է բանակ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը: Խիդաշելին նշել է, որ օրենսդիր մարմինը չկարողացավ համապատասխան օրենք ընդունել, սակայն ինքը գտել է ճանապարհը, որը հնարավորություն է տալիս իրեն ինքնուրույն նման որոշում կայացնել և անձնական հրաման արձակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես այստեղ ձեր առջև ստորագրում եմ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը, հետևաբար, այն ուժի մեջ է մտնում»,-հայտարարել է Խիդաշելին: Ավելի վաղ Վրաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ պարտադիր զորակոչից հրաժարվելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2017-ին: Ավելի վաղ Վրաստանի Չորրորդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային բատալիոնի «Ալֆա» վաշտը ներառվել է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում՝ պատրաստության երկրորդ աստիճան ստանալուց հետո: Զորամիավորման՝ NRF-ին միացումը հետևել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ Noble Partner-2016 զորավարժություններին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |